Վլադիմիր Կազիմիրով. Լեռնային Ղարաբաղի «ճանապարհային քարտեզի» ստեղծման հնարավորություններ այսօր չկան![]() 15 մայիսի 2009 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով «ճանապարհային քարտեզի» մշակման համար հնարավորություններ այսօր չկան: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ճանապարհային քարտեզը» ենթադրում է օրացուցային պայմաններ: Խոսել այդպիսի պայմանների մասին, երբ հակամարտող կողմերը չեն համաձայնեցրել իրենց դիրքորոշումները 3-4 սկզբունքների շուրջ, անհնար է»,- ընդգծել է ռուս դիվանագետը:Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, չհամաձայնեցված սկզբունքներ կարող են լինել, օրինակ ԼՂ կարգավիրճակի մասին հանրաքվեի հարցերը, Լաչինի, Քելբաջարի միջանկյալ գոտիների կարգավորման խնդիրները: «Ուրեմն հնարավո՞ր է արդյոք այդ հարցերի առկայության դեպքում ստորագրել «ճանապարհային քարտեզ», որի համաձայն օգոստոսին տեղի կունենա հանրահավաք, իսկ ավելի ուշ` հոկտեմբերին, կլուծվի Լաչինի հարցը»,- ասել է Կազիմիրովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |