Քաղաքապետարան․ Շենքը քանդել են ճոպանների միջոցով՝ պայթեցում չի եղել![]() 11 սեպտեմբերի 2024 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են Երևանի Պարույր Սևակ փողոցում բազմահարկ շենք քանդում և փոշու հսկայական ամպ է գոյանում։ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում շենք է քանդվել քաղաքապետարանի թույլտվությամբ։ Այդ մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մեզ դիմել է այդ տարածքում գտնվող շենքերի սեփականատեր ընկերությունը, որպեսզի թույլտվություն ստանա այնտեղի շենքերը քանդելու համար։ Մենք տվել ենք այդ թույլտվությունը ու հորդորել դա չանել պայթեցման եղանակով։ Այսօր իրենք ճոպանների միջոցով քանդման աշխատանքներ են իրականացրել»,– ասել է Կոստանյանը։ Նրա խոսքով` Քանաքեռ–Զեյթունի թաղապետն էլ իրենց փոխանցել է, որ աշխատանքների ժամանակ ներկա են եղել շտապօգնության աշխատակիցները։ Կոստանյանը հավելել է, որ Պարույր Սևակի փողոցում արդեն իսկ լվացման աշխատանքներ են իրականացվել։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |