ՀՀ և Չինաստանի ՊՆ ղեկավարները գործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել![]() 12 սեպտեմբերի 2024 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։ Պապիկյանն ու Դուն Ցզյունն նշել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Չինաստան է մեկնել Հարավային Կորեայից, որտեղ մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |