Փարիզը դատապարտել է Ադրբեջանում իր քաղաքացու դատավճիռը, որին 3 տարով ազատազրկելու են գրաֆիտիի համար![]() 12 սեպտեմբերի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Փարիզը դատապարտել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի Տեո Կլերկի դատավճիռը, որին 3 տարվա ազատազրկման են դատապարտել մետրոյում գրաֆիտիի համար։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան քննադատել է իր քաղաքացու հանդեպ ,«կամայական և խտրական վերաբերումքը», քանի որ նրա հետ մեղադրվող մյուս երկու անձանց նույն գործողությունների համար դրամական տուգանքի են դատապարտել, գրում է Turan.az-ը։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն հիշեցրել է իր զգուշացման մասին իր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին, չայցելել Ադրբեջան առանց խիստ անհրաժեշտության, քանի որ այդ երկրում մեծ է «կամայական ձերբակալման և անարդար դատավարության ռիսկը, իսկ դատական համակարգը իրավունքների պաշտպանության ոչ մի երաշխիք չի տալիս»։ Կլերկի ձերբակալությունից անմիջապես հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը դիմել էր Ադրբեջանի իրավապահ մարմիններին հյուպատոսական պաշտպանության հարցով և Վիեաննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Նշվում է, որ դեսպանատան ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր դատական նիստերին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |