«Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում15 մայիսի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Մասնագետները հավատացնում են, որ վնասված արտադրամասում աշխատանքային ռիթմը հնարավոր կլինի վերականգնել մեկ ամսվա ընթացքում»,- նշել է Հայաստանի էներգետիկայի նախարարը: Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ գործարանի վնասված հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտ 150 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարը, նախարարի խոսքով, կհատկացվի գործարանի եւ բաժնետերերի միջոցներից:Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ գործարանում պայթյունի պատճառները պարզ կդառնան համապատասխան աշխատանքներ անցկացնելուց հետո: Պայթյունի հնարավոր պատճառներից էներգետիկայի նախարարը նշել է տեխնիկական անսարքությունը: «Գործարանում կրակի բռնկման պատճառները կբացահայտվեն, որից հետո գործարանը կաշխատի նախկին ռեժիմով»: Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ: Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները: Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ: Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |