Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են կաշառք ստանալու և տալու գործով

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են կաշառք ստանալու և տալու գործով

PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են կաշառքի գործով։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am–ը։

Նրա փոխանցմամբ՝ մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում, որը վերաբերում է կաշառք ստանալուն և կաշառք տալուն։

ԶԼՄ-ի տեղեկություններով, մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, իսկ կալանավորված տնօրենը՝ Հայկասարի հիմնական դպրոցի ղեկավարը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ ձերբակալվել է Շիրակի մարզի պաշտոնյա, դպրոցներից մեկի տնօրենն ու նրա տեղակալը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---