2024-ի 8 ամսում ՀՀ-ում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին![]() 13 սեպտեմբերի 2024 - 14:59 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի 8 ամսում Հայաստանում գրանցվել է պայթյունի 34 դեպք, զոհվել է 9 մարդ, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը։ «2023 թվականի դրությամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել ենք պայթյունների մասով գրանցված 42 դեպք, ինչի պատճառով ունեցել ենք 6 զոհ և 53 տուժած։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ արդեն իսկ ունենք գրանցված 34 պայթյունի դեպք, ինչի հետևանքով կա 9 զոհ և 39-ը տուժած»,- նշել է Վարդանյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ Նրա խոսքով՝ 2023 թվականին գրանցված պայթյուններից 30-ն են եղել գազի հետևանքով, մինչդեռ ընթացիկ տարում՝ 29-ը։ «Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»,–նշել է բանախոսը։ Ըստ Վարդանյանի՝ պայթյունների մեծամասնությունը տեղի է ունենում բնակելի տներում, ինչը պայմանավորված է բնակչների կողմից կենցաղային որոշ կանոնների չհետևելով ու գազի արտահոսքով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |