ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրությունները համարում է քաղաքական իրադարձություն15 մայիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա մամլո ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանն ասել է, թե առաջիկա ընտրություններն եզակի շանս են ընձեռում երկրում իրավիճակը շտկելու համար: «ՀԱԿ-ը չի կարող պարտվել: Եթե իշխանություններն, ինչպես միշտ կեղծեն ընտրությունները եւ թվեր նկարեն, դա առաջին հերթին իրենց պարտությունը կլինի»,-ասել է Գիմիշյանը: Նա նաեւ ընդգծել է, որ գրեթե յուրաքանչյուր օրենքում կան անհամապատասխանություններ եւ հակասություններ ՀՀ Սահմանադրության հետ: «Օրինակ, Երեւանի մասին օրենքում ասվում է, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի դադարեցնել Ավագանու խորհրդի գործունեությունը: Սակայն ըստ Սահմանադրության, կառավարությունը չունի նման լիազորություններ»,-ասել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արյդոք ՀԱԿ-ը առաջիկա ընտրությունները դիտում է որպես վարչական, ՀԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ ընտրությունները Հայ ազգային կոնգրեսի համար եզակի շանս են երկրում արդարության համար պայքար վերսկսելու համար: Վերջին սոցհարցումների եւ ՀԱԿ-ի վարկանիշի նվազման մասին հարցին Գիմիշյանը պատասխանել է, որ չի հավատում այդ «պատվերված» հարցումներին եւ վստահում է միայն ՀԱԿ-ի հարցումներին: «Մենք ունենք վիճակագրություն, որի համաձայն ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունները միասին կհավաքեն ընդամենը ձայների 17,5 տոկոսը, մյուս քվեները պատկանում են կոնգրեսին»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |