Սեժուրնե. Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանան![]() 16 սեպտեմբերի 2024 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նշել է, որ Հայաստանին աջակցելու են նաև եվրոպական շրջանակում: «Կարող եք վստահ լինել, որ մենք աջակցելու ենք ձեզ նաև եվրոպական շրջանակում»,– շեշտել է նախարարը, մեջբերում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները: «Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ–ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանան ու խորանան: Օրինակ՝ վիզաների ազատականացման հարցով ԵՄ–ն ու Հայաստանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեցին երկխոսությունը: Սա, կարծում եմ՝ կարևոր առաջընթաց է՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,– նկատել է Սեժուրնեն: Նա նշել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին նաև մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով ԼՂ-ից փախստականների աջակցությանը: Սեժուրնեի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությունը շատ կոնկրետ կերպով է խորանում բոլոր բնագավառներում: Ֆրանսիան կշարունակի նաև Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ աջակցությունը: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Երևանի հետ գործակցությունը։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը սեպտեմբերի 15-ին մեկնարկել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով։ Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Սեժուրնեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |