Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը![]() 17 սեպտեմբերի 2024 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ։ Մինչ այդ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Ալիևը Բլինքենի հետ զրույցւմ կրկնել է իր թեզերը ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, հայտնում է APA-ն։ Նշվել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը Բաքուն է՝ Ալիևն ասել է, որ այն ստորագրելու համար «կարևոր է, որ Հայաստանը վերջ դնի իր տարածքային նկրտումներին իր Սահմանադրության և մյուս օրենսդրական ակտերում, ինչպես նաև դադարեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի և կապակցված բոլոր ատյանների գործունեությունը, որոնք անցյալի մնացորդ են»։ Անդրադառնալով սահմանազատմանը՝ Ալիևը նշել է դրական արդյունքները, որոնք գրանցվել են երկկողմ գործընթացի շրջանակում, և ասել, որ այն կշարունակվի Կանոնակարգի հիման վրա։ Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։ Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |