ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ![]() 17 սեպտեմբերի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացու և նրանց ընտանիքի անդամների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության՝ նշված անձինք պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը, գրում է 1tv.ge–ն։ «Այդ անձանց թվում կան պետական և մունիցիպալ գործիչներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները, բիզնեսի առաջնորդներ, ովքեր ներգրավված են կոռուպցիոն պրակտիկայի մեջ: Ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ։ Իրավապահներ, ովքեր մասնակցել են ցուցարարների ծեծին և պատգամավորներ, ովքեր կարևոր դեր են խաղացել ոչ ժողովրդավարական օրենսդրության առաջխաղացման և քաղաքացիական հասարակության սահմանափակման գործում։ Մենք շարունակում ենք մտահոգված լինել Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով և հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակենք դիտարկել ի պատասխան լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակորեն աջակցում է վրացիների՝ հավաքներ անցկացնելու, խոսելու և խաղաղ բողոքի ցույցեր անելու իրավունքը՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշումների վախի»,- ասված է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ Չի նշվում այն անձանց ինքնությունը, որոնց նկատմամբ կիրառվել են վիզային սահմանափակումներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |