ՌԴ Ամուրի շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով 2 հայ է զոհվել

ՌԴ Ամուրի շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով 2 հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Ամուրի մարզում անհետացած Robinson R66 ուղղաթիռը կործանվել է, ուղևորներն ու օդաչուն զոհվել են։ Զոհերից երկուսը հայ են։

«Ուղղաթիռը հայտնաբերվել է, երեքն էլ զոհվել են։ Ուղղաթիռը հայտնաբերվել է նույն վայրում, որտեղ թողել էին վթարային փարոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Զեյա շրջանի ԱԻՆ Միասնական դիսպետչերական ծառայության վրա հղումով։

Վթարից զոհվել են Շերամ Թովմասյանը, Միքայել Հարությունյանը և Յուրի Բարաբաշը։ Բարաբաշն ուղղաթիռի օդաչուն էր։

Քրեական վարույթ է հարուցվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---