Հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու![]() 17 սեպտեմբերի 2024 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնել է, որ Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա, հայտնում է Aysor.am-ը։ «Վեհափառ Հայրապետի գաղափարով որոշվեց՝ այևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան։ Սկսվել է կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն»,- հավելել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 29–ին Մայր տաճարը կրկին կբացի դռները հիմնանորոգումից և վերաօծումից հետո։ Ընթերցեք նաև․Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |