Երևանի կենդանաբանական այգին ընդլայնվույմ է![]() 18 սեպտեմբերի 2024 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ընդլայնման, բարելավման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ 2023-ից որդեգրվել է Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը: «Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը: Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում՝ կենդանիներին իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,–ասվում է գրառման մեջ։ Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52,000 մ²։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |