Փրկարար ծառայություն. Պայթյունը «Նաիրիտում» ոչ մի հետեւանք ունենալ չի կարող15 մայիսի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակի ժամանակ առաջացող խուճապը համապատասխան կառույցների արձագանքման արդյունքն է, այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: «Որպես կանոն, արտակարգ իրավիճակը մեծապես կախված է կառավարության ձեռնարկած միջոցներից»,-ասել է նա: Նրա խոսքերով, պայթյունի եւ հրդեհի ժամանակ բոլոր համապատասխան գերատեսչությունները ժամանակին գործեցին եւ պայթյունի հետեւանքները հասցրեցին նվազագույնի: Գրիգորյանը հաղորդել է, որ փրկարար գործողություններն երկար տեւեցին, սակայն ողբերգության արդյունքում 4 մարդ զոհվեց, վիրավորվեցին հրշեջներ, որոնք տուժեցին թունավոր ծխից, իսկ շտապ օգնության անձնակազմերը հիմնականում առաջին օգնությունն էին ցույց տալիս: «Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ մեծ հետեւանքներ է ունեցել, եթե կառավարման մարմինները ժամանակին չեն արձագանքում եւ այս փուլում ամենամեծ խնդիրը բնակչությանը վտանգից պաշտպանելն է»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ հավելել է, որ իրավիճակը լիովին շտկված է եւ հետեւանքներ լինել չեն կարող: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |