Narrow Band-IoT նոր սակագնային պլան՝ Viva-ից․ Աճի և նորարարության կատալիզատոր

Narrow Band-IoT նոր սակագնային պլան՝ Viva-ից․ Աճի և նորարարության կատալիզատոր

PanARMENIAN.Net - Viva-ն ներկայացնում է Narrow Band-IoT նոր սակագնային պլանը՝ հիմնված համանուն տեխնոլոգիայի վրա։ Narrow Band-IoT նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար: Narrow Band-IoT սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000 դրամ։

Կապի միջազգային ստանդարտ

NB-IoT (Narrow Band IoT)-ն կապի միջազգային ստանդարտ է, որն օգտագործում են խելացի սարքերը։ Այս ստանդարտի օգնությամբ իրականացվում է սարքերի կառավարումը և միացումը, ինչպես նաև տվյալների ստացումը։ Huawei-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Deutsche Telekom-ը, Cisco-ն և այլ հայտնի ընկերություններ և կազմակերպություններ NB-IoT ստանդարտը օգտագործում են Իրերի ինտերնետի տարբեր հավելվածների համար։

Նեղաշերտ ինտերնետը կարող է օգտագործվել տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման տարբեր ոլորտներում խելացի սարքերը փոխկապակցելու համար և թվային փոխակերպման անբաժանելի մասն է: Այսպիսի համակարգերում սարքերը տվյալներն ուղարկում և ստանում են ինքնուրույն կամ կարող են դա անել օգտագործողի հրահանգով։ Գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների մոնիտորինգի և ստուգման ծախսերը և ստանալ ավելի օգտակար տեղեկություններ: Սակագնային պլանը նախատեսված է հիմնականում տարբեր չափիչ սարքերի մոնիտորինգի և սենսորներից տվյալներ ստանալու համար, թեև կիրառման շրջանակը շատ ավելի լայն է։

NB-IօT ցանցի առավելություններն են էներգախնայողությունը, ցանցի հզորությունը, սարքավորումների համեմատաբար ցածր գինը, ազդանշանի ավելի լավ ներթափանցումը դժվարամատչելի վայրեր (թունելներ, ստորգետնյա տարածքներ) և այլն։

NB-IօT տեխնոլոգիան կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում․

- բնապահպանության՝ շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի օդի աղտոտվածության մակարդակի, ջերմաստիճանի չափման և այլի համար,

- էներգետիկայի՝ ջրի, գազի և էներգետիկ այլ ռեսուրսների վերահսկման և օպտիմալացման համար,

- խելացի քաղաքների հիմնման համար՝ լուսավորության, աղբահանման խելացի համակարգերի ստեղծման, կայանատեղիների, խելացի կանգառների կազմակերպման, կոյուղային համակարգերի վիճակի վերլուծության նպատակով,

- անվտանգության և ազդանշանային համակարգերի հուսալիության ապահովման համար՝ դռների բացում/փակում, ներսում մարդկանց ներկայության վերահսկում և այլն,

- բնակարանային և կոմունալ ծառայությունների կազմակերպման համար՝ գազի, ջրի, ջեռուցման վերաբերյալ ավտոմատացված տվյալների հավաքագրման, արտահոսքերի և այլ արտակարգ իրավիճակների հայտնաբերման նպատակով,

- գյուղատնտեսության ոլորտում՝ հողի վիճակի հեռավար վերլուծության, խելացի ոռոգման և այլի համար։

Ո՞րն է NB-IoT ցանցի առավելությունը

1.Էներգաարդյունավետություն. NB-IoT օգտագործող սարքերը կարող են բավականին երկար աշխատել մեկ մարտկոցի վրա՝ շնորհիվ Էներգախնայողության ռեժիմի (PSM) և ընդլայնված սպասման ռեժիմների (eDRX):

2.Լայն ծածկույթ. այս տեխնոլոգիան ապահովում է լավ ծածկույթ դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են ստորգետնյա կամ գյուղական վայրերը: Այն օգտագործում է նեղաշերտ հաճախականություն (180 կՀց), որը բարելավում է ազդանշանի ներթափանցումը և մեծացնում ծածկույթի տարածքը:

3.Սարքերի ցածր արժեքը. NB-IoT սարքերի պարզության շնորհիվ դրանց արտադրությունը տվյալների փոխանցման այլ տեխնոլոգիաներ օգտագործող սարքերի համեմատ ավելի էժան է:

4.Տվյալների փոքր ծավալներ. NB-IoT-ն աջակցում է փոքր ծավալի տվյալների փոխանցումներին, ինչը օգտագործելու համար իդեալական է դարձնում այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են սենսորները, հաշվիչները, խելացի սարքերը և այլ IoT լուծումներ:

5.Ինտեգրում առկա ցանցերի հետ. NB-IoT-ը կարող է գործել LTE հաճախականության տիրույթում, ինչը բջջային օպերատորներին թույլ է տալիս այն իրականացնել առանց նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես հատուկ տիրույթներում, այնպես էլ LTE-ի վերափոխ տեսքով:

«NB-IoT ցանցը Viva-ի հերթական նորարարությունն է՝ իրերի ինտերնետի ոլորտում: Տեխնոլոգիայի համար հատուկ ստեղծված այս սակագնային պլանով ընկերությունը կխթանի իրերի ինտերնետի և թվային տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանում: Այս տեխնոլոգիաների աճող պահանջարկը մեր երկրում լիովին համահունչ է միջազգային միտումներին: Viva-ն ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը շուկայի նոր ոլորտներում, այլև զգալի ներդրում անում Հայաստանի թվային վերափոխման գործում, ինչը բիզնեսի համար բացում է նոր հորիզոններ և բարելավում քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն Հայաստանում զարգացնում է սեփական NB-IoT ցանցը 2019 թվականից։ Ներկայում ծածկույթը ներառում է Երևանի մի շարք հատվածներ և Տավուշի մարզի տարբեր շրջաններ։ Viva-ն պատրաստ է նաև դիտարկել անհրաժեշտ տարածքներում NB-IoT ցանցի ծածկույթ ապահովելու հարցումները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---