Շախմատի ՀՀ տղամարդկանց հավաքականը 7-րդ խաղափուլում հաղթել է Անգլիային![]() 19 սեպտեմբերի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը՝ նա սպիտակներով պարտության է մատնել Նիկիտա Վիտյուգովին։ Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 3-6-րդ հորիզոնականները Ուզբեկստանի, Հունգարիայի և Սերբիայի հավաքականների հետ: Միանձնյա առաջատարը Հնդկաստանի հավաքականն է, իսկ երկրորդ հորիզոնականում է Իրանի հավաքականը։ Հաջորդ՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |