Զախարովա․ Շուտով կսկսվի 2023–ի սեպտեմբերին ԼՂ–ում զոհված ռուս խաղաղապահների գործով դատավարությունը![]() 20 սեպտեմբերի 2024 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել, է, որ շուտով կսկսվի 2023–ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում զոհված 6 ռուս խաղաղապահի գործով դատավարությունը։ «Երկու երկրների դատախազություններն ու քննչական կոմիտեները սերտ համագործակցում են այդ հարցով։ Հետաքննությունն ընթանում է քրեական գործերի շրջանակում։ Այդ քերական գործերը հարուցված են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում։ Ակնկալում ենք, որ շուտով կսկսվի դատական փուլը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ 2023–ի սեպտեմբերի 21–ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խոստովանել էր, որ Արցախում այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ» 6 ռուս խաղաղապահ է զոհվել, ընդ որում, նրանցից մեկի զոհվել Բաքուն բարդել էր հայկական կողմի վրա: Գերատեսչությունն ընդունել էր, որ սեպտեմբերի 20-ին Ջանաթաղ գյուղի մոտ Ադրբեջանի ԶՈւ զինվորականները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են 5 ռուս խաղաղապահ՝ նշելով, թե դեպքը տեղի է ունեցել սխալմամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |