Թովմասյան. Ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին պետք է մասնակից լինի ՍԴ-ն

Թովմասյան. Ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին պետք է մասնակից լինի ՍԴ-ն

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով Երևանի քրեական դատարանում հրապարակված իր դատավճիռը, ասել է, որ դա իր դատավճիռը չէ։

«Սա իմ դատավճիռը չէ․ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին պետք է մասնակից լինի ՍԴ-ն»,– ասել է Թովմասյանը, հայտնում է Factor.am-ը։

Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել և վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվել։

Հրայր Թովմասյանը մեղադրվում էր Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ երկու դրվագով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---