Հայաստանի նախագահը մասնակցել է շինարարական բիտումի գործարանի բացմանը15 մայիսի 2009 - 23:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո ներկաները շրջայց են կատարել գործարանում: Այս ձեռնարկությանը բնորոշ է փորձարկման համակարգի բարձրակարգ մեքենայացումը: Այստեղ գործում է ժամանակակից գործարանային լաբորատորիան եւ ղեկավարող համակարգը, որի վրա հունվար ամսին կատարվել է հումքի առաջին փորձարկումը արտադրանքի (բիտումի) ստացմամբ: Բացի այդ գործարանում տեղադրվել են մաքրման սարքավորումներ, իսկ արտանետումների կրճատման համար գործարանի մերձակայքում տեղադրվել է բիտումի արտազատումների ավտոմատ կոնդեսացման համակարգ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |