Երեւանում տեղի կունենա «Հայաստան եւ Գերմանիա. ընդհանուր ճանապարհ գիտության եւ հետազոտության մեջ» խորագրով համաժողովը15 մայիսի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի մայիսի 16-ին Գերմանիայի դեսպանության կողմից կազկակերպվող Հարավային Կովկասում Գերմանիայի շաբաթների շրջանակում Երեւանի պետական համալսարանում տեղի ունենալիքշրջանավարտների հավաքի ընթացքում առաջին անգամ Հայաստանում կհանդիպեն ԳԱՓԾ 150 նախկին կրթաթոշակակիրներ եւ հյուրեր։ «Հայաստան եւ Գերմանիա. ընդհանուր ճանապարհ գիտության եւ հետազոտության մեջ» թեմայով համաժողովի ընթացքում նախկին կրթաթոշակակիրներն առիթ կունենան գիտական եւ հասարակական նորագույն զարգացումների մասին մտքեր փոխանակել գերմանացի փորձագետների եւ ԳԱՓԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախկին կրթաթոշակակիրների հավաքին մասնակցելու նպատակով ժամանելու է նաեւ ԳԱՓԾ գլխավոր քարտուղար դոկտոր Քրիստիան Բոդեն, որն առաջին անգամ է այցելում Հայաստան։ Համաժողովից առաջ նա հանդիպումներ կունենա Հայաստանի բուհերի ներկայացուցիչների հետ եւ կքննարկի համագործակցության հնարավորությունները։ Բացմանը ներկա կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինն ու Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |