Ալիևը բողոքել է, թե ՀՀ–ում չեն ուզում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ![]() 23 սեպտեմբերի 2024 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7–րդ գումարման մեջլիսի առաջին նիստում բողոքել է, որ Հայաստանում չեն ուզում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների և Արցախի հայաթափման հետ։ Ըստ նրա, այդ մասին է վկայում նաև Մինսկի խմբի պահպանումը, գրում է APA-ն։ «Գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը։ Եվ խոսքը ոչ միայն մարգինալ քաղաքական տարրերի մասին է, նույն մտքերով և անուրջներով են ապրում նաև ՀՀ այսօրվա իշխանությունները։ Թեև նրանք խոսքով այլ բան են ասում, բայց նրանց գործերը, քաղաքականությունը, քայլերը միանգամայն հակառակ պատկերն են ստեղծում։ Այդ է վկայում նաև մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, որն այլևս ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունի»,–ասել է նա։ Նա նաև ասել է, թե Հայաստանն արհեստականորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |