Էրդողան․ ՀՀ–ն ու Ադրբեջանը Հրվ. Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել![]() 23 սեպտեմբերի 2024 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել։ Էրդողանը Նյու Յորքում է՝ մանկացելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Էրդողանը հավելել է, որ Անկարայի սկզբունքային դիրքորոշումն է տարաձայնությունների նվազեցմանը նպաստելը, խաղաղության ապահովումը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, հայտում է Haqqin.az-ը։ «Մենք անփոխարինելի ենք համարում միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը»,–ասել է նա։ Թուրքական Sabah թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ–ում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |