Ավինյան. Առանց նորմատիվների պահպանման Երևանում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի![]() 23 սեպտեմբերի 2024 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի։ Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները, հայտնում է քաղաքապետարանաը։ «Վստահ եմ, որ դեռ շատ պետք է աշխատենք, և դեռ շատ վայրերից բենզալցակայանները պետք է դուրս գան: Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ ինչ չլուծված խնդիրներ կան և ինչ ուժեր է պետք ներգրավել այլ գերատեսչություններից համալիր լուծումներ տալու նպատակով: Տեմպն էականորեն թուլացել է, ու այն պետք է վերականգնել: Իրավական առումով՝ ամենապարզ գործերն արվել են, բայց առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի»,- նշել է Տիգրան Ավինյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |