Սևանում լողասեզոնը փակվել է․ Ջրային պարեկները 29 հանցագործություն են բացահայտել![]() 23 սեպտեմբերի 2024 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճում լողասեզոնը փակվել է․ ջրային պարեկային ծառայությունը լողասեզոնի ընթացքում հանցագործության 29 դեպք է բացահայտել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։ «Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |