Հարիս. ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից![]() 25 սեպտեմբերի 2024 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն ամերիկահայ համայնքին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ հղած նամակում նշել է, որ ԼՂ հայերի անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար։ Նա նշել է նաև, որ կշարունակի աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Ամերիկահայ համայնքին հասցեագրված ուղերձում փոխնախագահ Հարիսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որն, ըստ նրա, նշվում է այն օրը, «երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ դառնալու համար»: «Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1․5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար: Ես շարունակում եմ հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»,–ասվում է ուղերձում։ Հարիսը նշել է նաև, որ Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորին պայքարել հանուն ազատության և արդարության: «Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասված է փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձում։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |