Էրդողանը՝ ՄԱԿ–ում․ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա

Էրդողանը՝ ՄԱԿ–ում․ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։

Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Առաջընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում կարտացոլվի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա», - հայտարարել է Էրդողանը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---