ԶԼՄ․ Բայդենը չեղարկվել է Կոբախիձեի հրավերն իր ընդունելությանը

ԶԼՄ․ Բայդենը չեղարկվել է Կոբախիձեի հրավերն իր ընդունելությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը, որը գլխավորում է վրացական պատվիրակությունը։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի մեկ այլ աղբյուր հաստատել են հրավերի չեղարկումը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ավելի ուշ մերժումը հաստատել է նաև Վրաստանի վարչապետի գրասենյակը։

Վաշինգտոնը մերժել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները, իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես հրաժարվել է հանդիպել վարչապետ Կոբախիձեի հետ։

Վրաստանի վարչապետի գրասենյակից ասել են, որ «Սալիվանի հետ հանդիպում նախատեսված չէր»։

Որպես հանդիպումների չեղարկման պատճառ նշվել են Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական քայլերը, այդ թվում՝«օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացու և նրանց ընտանիքի անդամների համար: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության՝ նշված անձինք պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---