Կիպրոսի ՊՆ ղեկավար․ Պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը![]() 25 սեպտեմբերի 2024 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը ներառում է միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում` համատեղ զորավարժություններ, զինվորականների փոխայցելություններ և պաշտպանական գնումներ, հայտնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին Պալմասը շեշտեց այդ երկիրը փորձում է ապօրինի ներգաղթն օգտագործել որպես Կիպրոսի վրա ճնշման գործիք։ Նրա խոսքով վերջին տարիներին Թուրքիան ռևիզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և հարձակվողական հռետորաբանություն ունի փաստացի սպառնալով Կիպրոսի և ողջ Արևելյան Միջերկրական ծովի կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Չէինք կարող չանդրադառնալ Կիպրոսի անմիջական հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով»,– նշել է Պապիկյանը։ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |