Դըկոտինյի․ Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը ԼՂ–ից՝ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում

Դըկոտինյի․ Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը ԼՂ–ից՝  Ֆրանսիան ոչինչ չի մոռանում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Արցախի հայաթափման տարելիցին, նշել է, որ մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը ԼՂ–ից։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում։

«Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»,–ասվում է դեսպանի հայատառ գրառման մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---