Պապոյան. ՀՀ–ում ցորենի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ![]() 26 սեպտեմբերի 2024 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ցորենի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ։ Նա նշել է, որ մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420,000 դրամ։ «Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա հայտարարել է, թե Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, որն ավելի ձեռնտու է և առաջացած գումարով ներմուծել այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։ «Ես շատ կքննադատեմ այն տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»,-ասել է նախարարը։ Պապոյանը նաև հայտարարել է, որ Վերին Լարսի փակման դեպքում Ռուսաստանից 90% ցորենի ներկրման խնդիրը կլուծի կառավարությունը և նախարարությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսքն ուղղելով Հայաստանի ԱԽ քարտուղարին, որը վերջերս առցանց ձևաչափով մասնակցել է պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին՝ «Ուկրաինական խաղաղության բանաձևի» համատեքստում, հիշեցրել էր, որ հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |