ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները փոխգործակցության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, կայունության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև փոխգործակցության հարցերի շուրջ։

 Ուշագրավ
---