Պոլսո Հայոց պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ՝ մասնակցելու Մյուռոնօրհնեքին և Մայր տաճարի վերաօծմանը

Պոլսո Հայոց պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ՝ մասնակցելու Մյուռոնօրհնեքին և Մայր տաճարի վերաօծմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը՝ մասնակցելուՄյուռոնի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։

Էջմիածնի միաբանները պատրիարքին թափորով առաջնորդեել են սբ Հովհաննես Մկրտիչ և սբ Վարդան մատուռ–մկրտարան, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Մայր աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Էջմիածնի միաբանությանը։

Ապա Վեհարանում տեղի է ունեցել կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը։

Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի կունենան մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
---