Գերմանիայի ԱԳՆ․ Թուրքիան կարող է նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը![]() 27 սեպտեմբերի 2024 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում, որտեղ անդրադարձ կա Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անալենա Բերբոքի և Հաքան Ֆիդանի հանդիպմանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ Նշվում է, որ Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում։ «Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական պատմական խաղաղության հաստատմանը։ Բերբոքն ու Ֆիդանն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկել»,–ասվում է գրառման մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ Նա նշել է, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |