Մուտքը ՄՀՀ, որտեղ տեղի կունենա բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, ազատ կլինի16 մայիսի 2009 - 00:18 AMT PanARMENIAN.Net - ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությունը կմեկնարկի ուղիղ մեկ շաբաթ հետո: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը կկայանա մայիսի 23-ին ժամը 18:00-ին: Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ առաջնության օրերին հանդիսատեսի մուտքը ՄՀՀ ազատ է լինելու: Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի մամլո ծառայությունը, ժամանած պատվիրակությունները կտեղակայվեն շուրջ 6 հյուրանոցներում: Իսկ մայիսի 17-ին արդեն կժամանի առաջին խումբը` Իռլանդիայի հավաքականը, ընդհանուր թվով 10 հոգի: ՄՀՀ-ում կգործի հավատարմագրման առանձին սենյակ, որտեղ տեղում կիրականացվի առաջնության մասնակիցների հավատարմագրումը: Կստեղծվի մամուլի կենտրոն, որն ապահովված կլինի լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` համակարգիչ, տպագրող սարք, անվճար ինտերնետ: Լրագրողներն ինտերնետ կապ կունենան նաեւ սպորտային դահլիճում մամուլին հատկացված տրիբունայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |