Հաստատվել է Խաչատուր Աբովյանի 200-ամյակի, Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի եւ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի տոնակատարության ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակի, Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի եւ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի նշումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Քննարկվել են հիշյալ հոբելյանների անցկացման ծրագրերի նախագծերը եւ հավանություն տրվել առաջարկված միջոցառումներին: Հանձնարարվել է, բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել իրականացվելիք միջոցառումների ծրագրերը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---