Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» է անվանել ՀՀ-ն ու խոսել «վերադարձի» մասին![]() 30 սեպտեմբերի 2024 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում աշուղ Ալեսկերի հուշարձանի բացմանը ունեցած ելույթում «Արևմտյան Ադրբեջան» է անվանել ՀՀ-ն ու խոսել «վերադարձի» մասին։ Նա նշել է, որ Ալեսկերն ապրել ու ստեղծագործել է Սևանի գյուղերից մեկում, իր բնորոշմամբ՝ «հինավուրց ադրբեջանական հողի վրա», իսկ կյանքի վերջին տարիներին ստիպված է եղել լքել հայրենի հողը, հայտնում է Azertag-ը։ Արցախցիներին էթնիկ զտման ենթարկած երկրի ղեկավարը խոսել է «ադրբեջանցիների բռնագաղթի» մասին՝ 20–րդ դարում երեք անգամ։ Նա հավելել է, թե «արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց պապենական հողերը»։ «Այդ հողերը չեն մոռացվել և չեն մոռացվելու, այդ հողերը չտեսած արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդներն ապրում են հայրենիքի կարոտով։ Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերում, բայց ապրել են այդ հողերը վերադառնալու հույսով, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կունենանք Արևմտյան Ադրբեջան վերադառնալիս»,–ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ նրանք սպասում են «մեծ վերադարձին»։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |