Idram Junior-ը և Koreez-ն ամփոփել են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները![]() 30 սեպտեմբերի 2024 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ այս տարի Իդրամ ընկերության հետ միասին անցկացվել է ֆինանսական կրթության Junius մրցույթը։ Junius-ը ստեղծվել է դպրոցականների շարքում ֆինանսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները բարելավելու և հետագայում ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու նպատակով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հենց այդ նպատակով ստեղծվել է ոչ միայն մրցույթը, այլ նաև Junius խաղը անմիջապես Idram Junior հավելվածում։ «Մենք վստահ ենք, որ խաղի միջոցով երեխաները մեծ սիրով կսովորեն ֆինանսներ։ Ուրախ ենք, որ խաղն իսկապես հետարքրքեց երեխաներին և նրանք Իդրամ Ջունիոր հավելվածի միջոցով պատրաստվեցին նաև Կորիզ Ջունիուս մրցույթին և այսօր ունենք մրցանակակիրներ ու նոր գիտելիքներով զինված երեխաներ», - ասել է Արսեն Քդենյանը։ Այս տարվա սեպտեմբերին երկու փուլով անցկացված «Junius» ֆինանսական առցանց մրցույթին մասնակցել են մեր երկրի բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները։ Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 6 մասնակիցները Իդրամի կողմից ստացել են iPhone 15 հեռախոսներ։ 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած 12 աշակերտ ընտանիքի հետ Yerevan Park-ում մեկ ամբողջ օր անցկացնելու հնարավորություն է ստացել։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակների մյուս մասնակիցներին Իդրամ ընկերությունը պարգևատրել է խրախուսական ու խորհրդանշական նվերներով։ Junius խաղը հասանելի է Idram Junior հավելվածում, որը ներբեռնելով երեխաները կստանան ֆինանսապես կրթվելու, իրենց միջոցները կառավարելու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն, և այդ ամենը ծնողների անմիջական վերահսկողության ներքո։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |