OVIO-ն գործարկել է նոր All in փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով![]() 1 հոկտեմբերի 2024 - 13:48 AMT PanARMENIAN.Net - OVIO-ն հայտարարել է նոր All in ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով*: *«All in տարեկան III» փաթեթի շրջանակում առաջին 3 ամսում 9900 դրամ ամսավճարի փոխարեն 4950 դրամով օգտվելու հնարավորությունը կգործի «Բացահայտի՛ր նորովի» հատուկ առաջարկի շրջանակում մինչև նոյեմբերի 30-ը բաժանորդագրվելու դեպքում։ Փաթեթը ներառում է՝ - Մինչև 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ - 182 հեռուստաալիք - 25,000 ֆիլմեր և սերիալներ Wink TV հարթակում - Wi-Fi 6 գերհզոր սարք - ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է ժամանակակից Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակով։ Վերջինս ապահովում է բազմաժանր TV ալիքներ, ավելի քան 50,000 ֆիլմ և սերիալներ, բազմազան ժամանցային և ուսուցողական բովանդակություն թե մեծերի, թե փոքրերի համար։ Wink TV-ն բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով կայք: Հատկանշական է, որ Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։ «OVIO-ի նոր All in փաթեթը հարմար է, որովհետև ստեղծված է տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեր բաժանորդներին հասանելի դարձնելու նպատակով։ Այն նաև խնայելու շատ լավ հնարավորություն է տալիս, քանի որ բոլորը մեկում ծառայություններն էական ավելի մատչելի են, իսկ մինչև նոյեմբերի 30-ը ծառայություններին միանալու դեպքում կգործի 50% զեղչ բաժանորդագրության առաջին 3 ամիսների ընթացքում։ Մենք միշտ ձգտում ենք առաջարկել նորարարական և հարմարավետ լուծումներ՝ միաժամանակ ապահովելով մատչելիություն և բարձր որակ։ OVIO-ն շարունակում է զարգացնել իր ծառայությունները՝ մեր օգտատերերին առաջարկելով ոլորտի լավագույն փորձը»-նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |