ԱԺ նախագահ․ Եթե Ալիևն իրոք խաղաղություն է ուզում, ապա գնդակը շատ վաղուց նրանց դաշտում է![]() 1 հոկտեմբերի 2024 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին, ասել է, որ քաղաքական կամքի պարագայում, հենց այսօր կարելի է համաձայնեցված կետերը կնքել։ Նա նշել է, որ, եթե իրոք Ադրբեջանը չունի տարածքային նկրտումներ, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Եվ մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որտեղ պետք է կնքենք ու ինչպես»,–ասել է նա։ Սիմոնյանը հիշեցրել է իր հանդիպումը և խոսակցությունը Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ «Հիշո՞ւմ եք՝ այս խոսակցությունը ինչպես սկսվեց. իմ հանդիպման ժամանակ Ադրբեջանցի իմ գործընկերոջ հետ նա ասաց, որ 5 սկզբունքների հիման վրա առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, և ես ասացի, որ ՀՀ-ն պատրաստ է այդ 5 սկզբունքներին: Հիմա մենք արդեն ունենք 2․5 անգամ ավել սկզբունքներ համաձայնեցված, կա համաձայնեցված առնվազն 13 սկզբունք, բա ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, որ տիկին Գաֆարովան իրենց իշխանության կողմից հնչեցնում էր»,- ասել է Սիմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |