Իրանը մոտ 400 բալիստիկ հրթիռով գնդակոծել է Իսրայելը․ Նեթանյահուն ասել է` Թեհրանը «կվճարի դրա համար»![]() 2 հոկտեմբերի 2024 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել։ ԱՄՆ–ն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին և սատարել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները։ Իսրայելի բնակչությունը պատսպարվել է հրթիռակոծությունից ապաստարաններում։ Իշխանությունները հայտարարել են, որ զոհեր չկան, սակայն դրան հաջորդել է զինված հարձակումը Թել Ավիվի փողոցներում, որի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Իսրայելում դա ահաբեկչություն են համարում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», հայտնում է BBC-ն։ «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոնին՝ ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»,– ասել է նա։ Իրանի հրթիռակոծությունից մի քանի ժամ անց Իսրայելի զինուժը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտներին Բեյրութի հարավային ծայրամասում՝ նախապօես զգուշացնելով բնակիչներին, որ տարհանվեն։ Իրանի իշխանությունները պնդում են, որ հարվածել են միայն Իսրայելի ռազմական օբյեկտներին և չեն ցանկանում լայնածավալ պատերազմ, սակայն պատրաստ են ինքնապաշտպանության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է «հազար անգամ ավելի ուժեղ» հարվածել Իսրայելին, եթե Թել Ավիվը պատասխան հարված հասցնի Իրանին։ Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Վերջին օրերին Իսրայելի օդուժը զանգվածային կրակի տակ էր պահում «Հեզբոլլահի» օբյեկտները Լիբանանի տարբեր հատվածներում։ Սեպտեմբերի 27–ին Իսրայելի հարվածի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, որը ղեկավարում էր այդ կառույցը մոտ 30 տարի։ Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |