ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները Վարշավայում գործակցության ամրապնդման հարցեր են քննարկել![]() 2 հոկտեմբերի 2024 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ձևավորված քաղաքական երկխոսության և գործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |