ԱՄՆ–ն շարունակում է ուսումնասիրել ԼՂ-ում միջազգային հումանիտար իրավունքի խախտումները

ԱՄՆ–ն շարունակում է ուսումնասիրել ԼՂ-ում միջազգային հումանիտար իրավունքի խախտումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի գծով օգնական Դաֆնա Ռենդը հոկտեմբերի 1–ին Վարշավայի համաժողովում հայտարարել է, որ «ԱՄՆ–ն շարունակում է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները»։

Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, հայտնում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե այդ հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

Արցախում էթնիկ զտում իրականացրած պետության ներկայացուցիչն ասել է, թե Ռենդի հայտարարությունը միակողմանի է և «արվել է հայկական քարոզչության արդյունքում, և ուղղված է ահաբեկելու միջազգային հանրությանը և շեղելու ուշադրությունը Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումից»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---