Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22,000 վաճառակետում![]() 2 հոկտեմբերի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Իդրամ ընկերության բաց QR ենթակառուցվածքին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել մոտ 22 000 վաճառակետում Իդրամի QR կոդի սկանավորմամբ։ Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է․ «Ընկերությունը մշտապես ընդառաջ է գնում օգտատերերի պահանջներին, և սա վճարման գործընթացն ավելի ճկուն, արագ ու հարմարավետ դարձնելու ևս մեկ քայլ է։ Fast Shift-ը շարունակաբար նպաստելու է Open QR-ի գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից»։ Fast Shift ընկերությունը վերջերս վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով ու ֆինտեխ լուծումներով հավելված՝ ավելի քան 350 ծառայությունով և արդեն ՀՀ ամբողջ տարածքում մոտ 22, 000 վաճառակետում վճարումներ կատարելու հնարավորությամբ։ Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |