Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցանկալի անձ է հայտարարել![]() 2 հոկտեմբերի 2024 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մուտք գործել երկիր և նրան «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել։ Այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նման որոշում է ընդունվել, քանի որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա, գրում է «Արգումենտի ի ֆակտին»։ «ՄԱԿ գլխավոր քարտուղարը միանշանակ չի դատապարտել Իրանի լուրջ ագրեսիան Իսրայելի դեմ»,–ասվում է հայտարարության մեջ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |