Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին![]() 3 հոկտեմբերի 2024 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Նա հույս է հայտնել, որ ոչ մի երկիր նման թույլտվություն չի տա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին և չի խոցվել։ Մենք արդեն հայտնել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Հուսով եմ՝ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,–ասել է նա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։ Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Photo. AFP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |