ՀՀ–ն 9 կետով բարելավել է դիրքը «Գլոբալ ինովացիոն ինդեքսում»![]() 3 հոկտեմբերի 2024 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ 9 դիրքով առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Զեկույցը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին։ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրի շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |