Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին. Ակնկալում ենք սերտ գործակցություն

Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին. Ակնկալում ենք սերտ գործակցություն

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հավելել, որ ակնկալում է սերտ համագործակցություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Մարկ Ռյուտեին։ Ակնկալում ենք սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման նպատակով՝ հիմնված ընդհանուր արժեքների և ավելի անվտանգ և խաղաղ ապագայի ապահովման ընդհանուր տեսլականի վրա»,–ասվում է գրառման մեջ։

Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 1–ին ստանձնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը ղեկավարում էր կառույցը 10 տարի։

 Ուշագրավ
---