Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանը աուտսայդեր է Հարավային Կովկասում16 մայիսի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ըստ հայտնի ադրբեջանցի քաղաքագետների եւ իրավապաշտպանների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով առաջնությունը անկասկասծ Վրաստանին է պատկանում: Այդպես, հարցված 8 ադրբեջանցի քաղաքագետներից 5-ը Վրաստանին առաջին տեղն են տվել: Ընդ որում, փորձագետները երեք ձայնով երկուսի դիմաց երկրորդ տեղը տվել են Հայաստանին, իսկ Ադրբեջանն, ըստ իրենց, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում վերջին տեղում է Հարավային Կովկասում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Ընդ որում, նշվում է, որ հարցվածներից ոչ մեկին չի կարելի համարել ծայրահեղ ընդդիմադիր: Ադրբեջանցի քաղաքագետները, հիմնավորել են իրենց ընտրությունը նրանով, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանում եւ Հայաստանում կա հավաքների ազատություն: Ըստ որոշ ադրբեջանցի փորձագետների, հավաքների ազատության բացակայությունը Ադրբեջանում կապված է առաջին հերթին նրա հետ, որ ընդդիմությունը պատրաստ չէ զոհերի գնալ: Այսինքն, նրանց կարծիքով, ադրբեջանական հանրությունն, ի տարբերություն վրացականի ու հայկականի, շատ ավելի քիչ է պատրաստ զոհաբերությունների սեփական իրավունքների համար պայքարում: Ադրբեջանական կողմից հարցմանը մասնակցել են Հիկմետ Հաջիզադեն, Զարդուշտ Ալիզադեն, Լեյլա Ալիեւան, Ռասիմ Մուսաբեկովը, Կանանց իրավունքների պաշտպանության ընկերության ղեկավար Նովելլա Ջաֆարօղլուն: Վրացական կողմից թերթի զրուցակիցներն են եղել քաղաքագետներ Գեորգի Չխեիձեն, Գեորգի Մարգվելաշվիլին, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի առաջատար փորձագետ Արչի Գեգեշիձեն: Ընդ որում վրաց փորձագետները դիվանագիտական մոտեցում են ցուցաբերել, եւ հրաժարվել են դասակարգել Հարավային Կովկասի երկրները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |