Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար![]() 3 հոկտեմբերի 2024 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։ Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին): Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով։ Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում ուղիղ եթերում պատահականության սկզբունքով դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում: Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |